ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Տավուշի ոստիկանները բացահայտեցին առանձնատից կատարված գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

09.02.2019 11:49 Գողություն

Հունվարին Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում գողություն էր կատարվել։ Անհայտ անձը կամ անձինք մտել էին առանձնատներից մեկն ու գողացել 4,500 դոլար, 100 եվրո, շուրջ երկու տասնյակ ոսկյա զարդեր և 400-500 լիտր տնական օղի։
Դեպքի առթիվ հունվարի 27-ին հարուցվել էր քրեական գործ։
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած բազմակողմանի միջոցառումների արդյունքում գողությունը բացահայտվեց։
Հունվարի 30-ին, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Իջևանի բաժին բերման ենթարկվեց Բերքաբեր գյուղի բնակիչ Նելսիկ Աբազյանը։ Նա ներկայացվեց Տավուշի քննչական մարզային վարչություն և ձերբակալվեց։
Քննության ընթացքում պարզվեց, որ հունվարի 15-ի կեսգիշերին Աբազյանն ընկերոջ՝ Աչաջուր գյուղի բնակիչ Գագիկ Ալավերդյանի հետ, որոշել են գողություն կատարել և վերջինիս առաջարկով մտել են Աբազյանի տան հարևանությամբ գտնվող առանձնատուն։ Գողացել էին ոսկեղեն, փող և 22 լիտրանոց երկու լի տարայով տնական օղի։ Տարաները մեջ-մեջ էին արել, իսկ ոսկեղենը հաջորդ օրը վաճառել էին մայրաքաղաքի ոսկու շուկաներից մեկում։
Պարզվեց նաև, որ օգտվելով տանտերերի բացակայությունից, որոշել էին կրկին մտնել նույն առանձնատունն ու հափշտակել նկուղում պահվող օղին ու այլ խմիչքներ։
Հունվարի 20-ի կեսգիշերին, հյուրասենյակից գողացել էին կոնյակներ, վիսկիներ, իսկ նկուղից՝ 2 հատ 10 և 9 հատ 22 լիտրանոց տարայով տնական օղի։ Տարել էին նաև դանակների հավաքածու, մազերի հարդարման արդուկ։ Հաջորդ օրը գողացված օղին վաճառել էին։ Օղու և ալկոհոլային խմիչքների ընդհանուր արժեքը կազմում էր շուրջ 1 միլիոն 300 հազար դրամ։
Նելսիկ Աբազյանի տան խուզարկությամբ հայտնաբերվեց գողոնի մի մասը։ Տան տարբեր հատվածներից հայտնաբերվեցին նաև ընդհանուր շուրջ 31 գրամ չորացված ու մանրացված կանեփանման զանգվածներ։
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։
Նելսիկ Աբազյանը ստորագրությամբ բաց է թողնվել։
Գագիկ Ալավերդյանը կալանավորվել է։
Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: