Ծեծի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 16.30-ին, Դալարիկ գյուղի ավտոկանգառից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Ռուստամ Ա.-ին, որը հուլիսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի մեղադրանքով (Ծեծը):
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ռուստամ Ա.-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն: