ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ԻՆՏԵՐՊՈԼ-ի Գլխավոր Քարտուղար Ռոնալդ Նոբլի ելույթը

ԻՆՏԵՐՊՈԼ-ի Գլխավոր Քարտուղար Ռոնալդ Նոբլի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի ունեցած անդրազգային հանցավորության դեմ պայքարի վերաբերյալ  հանդիպման ընթացքում:

NOBLE2 2010թ. հուիսի 17, ՄԱԿ-ի նստավայր, Նյու Յորք, ԱՄՆ

Գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը ողջունեց հանդիպման մասնակիցներին` նշելով, որ իր համար պատիվ է ներկա լինել այս հանդիպմանը և ներկայացնել Ինտերպոլն այս իրադարձության ժամանակ: Այնուհետև շնորհակալություն հայտնեց Իտալիայի և Մեքսիկայի կառավարություններին և ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակին` հանդիպումը կազմակերպելու համար:
՚ՄԱԿ-ը միշտ գործել է իր գերագույն նպատակներից մեկին համապատասխան, այն է անդրազգային հանցավորության դեմ պայքար, որպես մեկ միասնական և հզոր ճակատ:
Մենք ականատես ենք եղել, թե ինչպես է անդրազգային հանցավորությունը  սասանում պետականության սահմանները` թափանցելով  թե ֆինանսական, թե քաղաքական ասպարեզ: 
Այս ամենին ականատես լինելով` հասկանալի է դառնում, թե ինչպես է անդրազգային հանացվորությունը` թևակոխելով պետության սահմաններ, վերածվում համաշխարհային մի միասնական շուկայի, որտեղ կազմակերպված հանցավոր խմբերը շարունակում են անօրինական ճանապարհով շահույթ ստանալ:
Հանցավոր ցանցերը աստիճանաբար դառնում են էլ ավելի դժվար տեսանելի, սակայն` ոչ պակաս վտանգավոր:
Ժամանակակից աշխարհում 2 միլիոն մարդ մուտք ունի Ինտերնետային ցանց, ինչը հնարավորություն է տալիս հանցագործներին` գտնվելով տարբեր մայրցամաքներում` հեշտությամբ համակարգչային խարդախություններ կատարել և կապ հաստատել միմյանց հետ:
Կազմակերպված հանցավորությունը գնալով աճում է, մարդկանց թրաֆիքինգը մեծ չափեր է ստացել:
Ինչ է այս ամենը նշանակում:
Աշխարհը պետք է մի միասնական համաձայնության գա որևէ պայմանագրի կնքման հարցում և դա անի հնարավորինս շուտ: Դա կլինի հենց Պալերմոյի Համաձայնագրի կիրառումը, որով կորոշվի` արդյոք միջազգային հանրությունը գործում է իր պարտականություններին  համապատասխան: Այս ամենի հաջողությունը զգալիորեն կախված է ամենօրյա աշխատանքից, ինչպիսիք են, օրինակ, կազմակերպված հանցավոր խմբերի անդամների նույնացումն ու ձերբակալումը սահմանն անցնելիս, կամ անօրինական այլ գործողությունների կանխումը, որոնք սահմանված են Պալերմոյի համաձայնագրի արձանագրության մեջ:
Բայց ինչպես իրականացնել այս ամենը, եթե 2000 թ. ունենալով համաշխարհային 4 % միջին տնտեսական աճ, 2009 թ. համաշխարհային ճգնաժամի պատճառով տեղի ունեցավ 2.2 % նվազում, մինչդեռ նույն թվականին անդրազգային հանցավոր ճանապարհներով ստացված եկամուտը կազմում է 1-ից 7 միլիոն դոլար:
Դա շատ պարզ է, օգտագործելով բացառիկ տեխնոլոգիական հնարավորությունները, որոնք աննախադեպ զարգացում են ապրել 2000 թ. ի վեր և լիովին ձևափոխել են Ինտերպոլի անդամ երկրների համագործակցության մեթոդները` զգալիորեն ավելացնելով  անդրազգային հանացվորության դեմ պայքարի արդյունավետությունը:
Ինտերպոլը պատրաստ է  համագործակցել անդրազգային հանցավորության դեմ պայքարող  բոլոր կողմերի հետ Պալերմոյի Համաձայնագրի կիրառումը ավելի դյուրին դարձնելու համար: 
Մարդկանց թրաֆիքինգը, փախստականների` երկրի սահման ապօրինի մուտք գործելը, թմրանյութերի և զենքերի թրաֆիքինգը աճի միտում ունեն, ինչը դրանք դարձնում է կազմակերպված հանցավորության աջակցության գլխավոր աղբյուրը: 
Այս հարցում ևս մեկ անգամ պետք է նշել, որ միջազգային մակարդակով տեղեկատվության փոխանակումը և միջազգային իրավապահ հանրության մշտական համագործակցությունը ամենաարդյունավետ միջոցներ են կազմակերպված հանցավորության համար սահմանները հնարավորություններից խոչընդոտներ դարձնելու հարցում:
Հենց համագործակցության արդյունքում է ստեղծվել Ինտերպոլի կորած և գողացված ճամփորդական փաստաթղթերի տվյալների պահոցը, որը ծառայում է Մարդկանց ապօրինի շրջանառության և Փախստականների սահմանն ապօրինի հատելու դեմ պայքարի արձանագրությունների 11-ից 13 հոդվածների սկզբունքներին:
Անցյալ հունվար ամսին, օրինակ, շնորհիվ Շվեդիայի կողմից այս տվյալների պահոց մուտքագրված տեղեկատվության Նիդեռլանդների կողմից հետախուզվող մի անձ և մի խումբ, որը նա փորձում էր ապօրինի կերպով անցկացնել Տրինիդադ և Տոբակո, և որոնք ունեին գողացված շվեդական անձնագրեր,  ձերբակալվել են:
Այն ինչի մասին խոսեցի, հանդիսանում են մեթոդներ և միջոցներ, որոնց շնորհիվ Պալերմոյի Համաձայնագրի սկզբունքները կարող են կիրառվել և վերածվել այս դաշտում շոշափելի արդյունքների: 
Ես սա ասում եմ, որպես մի կազմակերպության ղեկավար, որն ականատես է եղել կազմակերպված հանցավորության կողմից ամեն օր առաջ եկող մարտահրավերներին և իրավապահ մարմինների կողմից դրանց դեմ անձնուրաց պայքարին:
Մեզ հասանելի նորարարություններից լիովին չօգտվելն այսօր կարող է վաղը վերածվել լուրջ վտանգի :
Տիկնայք և պարոնայք 
Ելույթներից մեկի ժամանակ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ասել է ՚Անդամ երկրներն իրենց ուժերը միավորել են աղքատության, կլիմայի փոփոխության և ահաբեկչության դեմ պայքարում: Մենք կարող ենք և պետք է նույն բանն անենք կազմակերպված հանցավորության դեմ պայքարում՚: 
Եվ կարող եմ բոլորիդ հավաստիացնել, որ Ինտերպոլն այս հարցում կարող է ակտիվ դեր խաղալ և միասին առաջ շարժվել՚:

 
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 

ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՆՏԵՐՆԵՏԻ և/ԿԱՄ SMS ՄԻՋՈՑՈՎ
Առաջին անգամ չէ, որ Ինտերպոլն անդրադառնում է միջազգային մակարդակով այսպես կոչված ՙՆիգերիական նամակների՚ օգտագործմամբ կազմակերպվող խարդախություններին: ՙՆիգերիական նամակները՚, ինտերնետով և/կամ SMS-ով որևէ անհատի ուղղված նամակներ են, ում հավաստիացնում են, թե ինքը խոշոր կարողության ժառանգորդ է, կամ հանդիսանում է այն անձնավորությունը, որի անմիջական մասնակցությամբ հնարավոր է ստանալ նախկինում սառեցված խոշոր (երբեմն տասնյակ միլիոնների հասնող) գումարներ: Մոտ ապագայում, փաստորեն, ՙմիլիոնատեր՚ դառնալու համար իրենցից պահանջվում են ընդամենը որոշակի գործողություններ և ստանալիք գումարների համեմատ` նախնական ՙչնչին՚ ծախսեր:   
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մի քանի անգամ ՀՀ ոստիկանության ՙ02՚ շաբաթերթի միջոցով նախազգուշացվել էին ինտերնետի օգտագործմամբ կազմակերպվող խարդախությունների մասին, սակայն, ինչպես վկայում են փաստերը, դեռևս կան դյուրահավատ մարդիկ, որոնք ընկնում են փորձառու խարդախների սարդոստայնը:
Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն հերթական անգամ հիշեցնում և նախազգուշացնում է.
խարդախների ծուղակի մեջ չընկնելու համար քայլեր ձեռնարկեք ստացված տեղեկատվության իսկությունը պարզելու ուղղությամբ:
ՙՆիգերիական նամակներ՚ արտահայտությունը կիրառվում է խարդախություն կատարելու նպատակով կազմված, ինտերնետում շրջանառվող կամ էլեկտրոնային փոստով ուղարկված և ցանկացած երկրի ծագում ունեցող նամակի նկատմամբ: 
Ցանկանում ենք շեշտել, որ բոլորովին էլ պարտադիր չէ, որ այն Նիգերիայից կամ նիգերացու կողմից ուղարկված լինի: Այն կարող է ուղարկվել ցանկացած երկրից և ցանկացած երկրի քաղաքացիություն ունեցող անձի կողմից:
ՙՆիգերիական նամակների՚, ինչպես և ՙվիրտուալ՚ վիճակախաղերի հետ կապված խարդախությունն օրեցօր ավելի մեծ մասսայականություն է վայելում: Այս խարդախությունն ուղղված է ազնիվ քաղաքացիներից գումարներ շորթելուն: Որպես կանոն` հավանական տուժողը կամ թիրախը ստանում է ծանուցագիր, որ ինքը մահացած մեծահարուստի ժառանգորդ է կամ ՙսառեցված բանկային հաշիվները՚ ՙապասառեցնելու՚ և դրանից մեծապես օգտվելու հնարավորություն ունեցող անձնավորություն, կամ վիճակախաղում մեծ գումար է շահել, եթե նույնիսկ երբևէ չի մասնակցել այդ վիճակախաղին:
Առավել հաճախ զոհի դերում հայտնվում են մեկ կամ մի քանի անձինք, որոնց խնդրում են գաղտնիություն պահպանել` անվտանգության նկատառումներով կամ հարկերից խուսափելու նպատակով: 
Զոհը տեղեկացվում է, որ իրեն տրվում է կարճ ժամանակահատված, որի ընթացքում նա կարող է ստանալ իրեն հասանելիք ժառանգությունը, մասնաբաժինը կամ շահումները, հակառակ դեպքում` այդ գումարը կտրամադրվի մեկ այլ անձի կամ կառավարական ինստիտուտներին: Գումարը ստանալու համար անձը (զոհը) պետք է տրամադրի անձնական բնույթի մանրամասն տեղեկություններ և լրացնի միջնորդի կողմից տրվող դիմումի ձևը: Պահանջվում են նաև անձը հաստատող փաստաթղթեր ժառանգորդի, մասնաբաժնետիրոջ կամ հաղթողի ինքնությունը ապացուցելու նպատակով :
Զոհը կարող է ընտրություն կատարել գումարը փոխանցումով ստանալու, նոր բանկային հաշիվ բացելու կամ անձամբ մենեջերից կամ նրա օգնականներից որևէ մեկից գումարը անմիջականորեն վերցնելու միջև: Այնուհետև զոհից պահանջվում է փոխանցումների միջոցով նախապես մի քանի վճարումներ կատարել WESTERN UNION, MANIGRAM կամ նմանատիպ այլ համակարգերով: Այս վճարումները ներառում են արտոնագրի վճարումները, գրանցման ծախսերը, տարբեր տեսակի վճարումներ և փաստաբանի ծախսերը: Այս ծախսերի մեջ մտնում են նաև նոր բանկային հաշիվներ բացելու հետ կապված ծախսերը, որոնցով ժառանգություն, մասնաբաժին կամ շահում հանդիսացող գումարը պետք է փոխանցվի: Այս գործընթացը ոչինչ չկասկածող անձանց (զոհերի) համար կարող է շատ նորմալ թվալ: 
Խաբեբաները նման ծանուցումներ ուղարկում են մեծ թվով մարդկանց` քաջ գիտակցելով, որ շատերն են տեսնելու, և նրանց մեջ միանշանակ կգտնվեն միամիտ կամ ագահ մարդիկ, որոնց դա կհետաքրքրի: 
Երբեմն գումարը առձեռն են հանձնում, սակայն բոլոր նման դեպքերում թղթադրամները կեղծ են լինում: 
Նման հանցագործությունները չափազանց դժվար է փաստացի բացահայտել, առավել ևս ետ ստանալ մտացածին և միանգամյա օգտագործման հաշիվների կամ հասցեների վրա ՙկամավոր՚ փոխանցված գումարները, ինչպես և` պարզել հեռախոսահամարները, որոնք ինտերնետային վիրտուալ ծագում ունեն:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ  

Ուշադիր եղեք,  երբ ձեզնից պահանջում են  նախօրոք վճարել գումարներ` նախնական ինչ-որ գործողություններ կատարելու նպատակով: Եթե ճշմարիտ լինելու համար այն չափից ավելի է, ուրեմն այդպես էլ կա` դա խարդախություն է: 
Իմացած եղեք, որ ձեր անձնական տվյալները կարող են օգտագործվել ձեր անունով հանցավոր գործողություններ կատարելիս, ձեր բանկային հաշիվ մուտք գործելու կամ ձեր անունով վարկեր բացելու նպատակով:

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- Մի պատասխանեք նման ծանուցագրերին:
- Ընդհանրապես ոչ մի գումար մի ուղարկեք:
- Ոչ մի դեպքում մի ուղարկեք ձեր փաստաթղթերը կամ դրանցում առկա տվյալները:
- Մի բացահայտեք ձեր բանկային հաշվի համարը:

Եթե արդեն շփվել եք նման խաբեբաների հետ կամ արդեն վճարել եք գումարներ.

- երբեք մի  համաձայնեք անձամբ հանդիպել հանցագործներին` շահած գումարը   ստանալու նպատակով, քանի որ ոչ մի գումար չեք ստանա, սակայն կարող եք  հայտնվել  վտանգավոր իրավիճակում.
- անմիջապես դիմեք ոստիկանություն և հետևեք նրանց խորհուրդներին:

ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն ևս մեկ անգամ զգուշացնում է. մի’ ենթարկվեք երկնքից մանանայի պես թափված գումարներին տիրանալու գայթակղությանը, ինչի հետևանքով որոշակիորեն շփման մեջ եք մտնում այս կարգի խարդախությունների հեղինակների հետ: 
Համոզված եղեք, որ հետաքրքրասիրությունը կամ ակնթարթային հարստացման գայթակղությունը անկասկած կարող են ձեզ անսպասելի և վտանգավոր փորձությունների մեջ գցել, ինչի արդյունքում նվազագույն կորուստը կարող է լինել մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար դոլարը: