ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ապրիլի 19-ից 21-ը Լիոնում կայացավ...

30-04-2011-3Ապրիլի 19-ից 21-ը Լիոնում կայացավ Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա 7-րդ կոնֆերանսը, որը նպատակ ուներ համախմբել և կենտրոնացնել Ինտերպոլի անդամ երկրների ուժերը՝ հանցավոր դրսևորումների սպառնալիքների հաղթահարման ուղղությամբ:
Վեհաժողովի աշխատանքներին մասնակցում էին Ինտերպոլի 144 անդամ երկրների 252 ներկայացուցիչներ, Ինտերպոլի գործադիր կոմիտեի նախագահ Կու Բուն Հուին և կոմիտեի անդամներ, գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը և գլխավոր քարտուղարության 67 աշխատակիցներ:
Ինտերպոլի նախագահը բացման խոսքում ընդգծեց, որ միջազգային ոստիկանական կազմակերպությունը պետք է շարունակի զարգացման գործընթացն ու  պատրաստ լինի դիմակայել հանցավորության արդի մարտահրավերներին:
Իր ելույթում Ինպերպոլի գլխավոր քարտուղարն ընդգծեց ԱԿԲ-ների հիմնարար դերը ոստիկանական միջազգային համագործակցության ոլորտում և ամփոփ ներկայացրեց ընթացիկ իրավիճակն ու գլխավոր քարտուղարության կողմից իրականացվող աշխատանքները:
Կոնֆերանսի ընթացքում քննարկվող հարցերը ներկայացրին գլխավոր քարտուղարության, անդամ երկրների ներկայացուցիչներն ու հրավիրված մասնագետները:
Հարցերի շուրջ ծավալվեցին քննարկումներ, ընդունվեցին որոշումներ:
Տարածաշրջանային գործունեությանն առնչվող հարցերն առավել արդյունավետ և գործնական քննարկելու նպատակով՝ կոնֆերանսի 2-րդ օրը աշխատանքները կազմակերպվեցին ըստ աշխարհագրական բաժանման:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին քրեական ոստիկանական միջազգային համագործակցության անդամ երկրների ԱԿԲ-ների զարգացման, կազմակերպության գործունեության հետ կապված մի շարք կարևորագույն հարցեր, մասնավորապես՝ միջազգային մակարդակում իրավապահ մարմինների համագործակցության խնդիրների բարելավումը, ահաբեկչության և դրան առնչվող հանցագործությունների, կազմակերպված հանցավորության, թրաֆիքինգի, թմրամիջոցների, զենք-զինամթերքի և տրանսպորտային միջոցների ապօրինի շրջանառության, հափշտակված մշակութային արժեքների և տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված հանցավորության դեմ պայքարին առնչվող հարցերը:
Կոնֆերանսի մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպել գործընկերներին, տեղում ծանոթանալ գլխավոր քարտուղարության տվյալների պահոցների ձևավորման նոր սկզբունքներին և հնարավորություններին, մշակվող ոստիկանական գործառույթներին և մեթոդաբանությանը:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց Ինտերպոլի ճամփորդական փաստաթղթերի հետ կապված ներդրման գործընթացի ներկա վիճակը (Գլխավոր քարտուղարության կողմից մշակված և որոշ անդամ երկրներում արդեն իսկ իրավական ճանաչում ստացած Ինտերպոլի ID քարտը կամ անձնագիրը, որը միասնական փաստաթուղթ է հանդիսանալու Ինտերպոլի աշխատակիցների համար): Տվյալ փաստաթուղթն իրավապահներին հնարավորություն կընձեռի ապահովել ավելի արագ տեղաշարժը տարբեր երկրներից, ինչն անմիջականորեն նպաստելու է հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ու որակական բարելավմանը (փաստաթուղթն արդեն պաշտոնապես ճանաչել են 16 երկրներ):
Կոնֆերանսի ընթացքում ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետը Ինպերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլի հետ քննարկել է MIND & FIND ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԿԲ-ին ցուցաբերվելիք աջակցության հարցը:
ՀՀ ոստիկանության պատվիրակը հանդիպումներ է ունեցել նաև գլխավոր քարտուղարության գործադիր տնօրեն Լուբուտենի, գլխավոր քարտուղարության, ԱՊՀ երկրների, ԱՄԷ, Գերմանիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Թուրքիայի և այլ անդամ երկրների Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի հետ:
 
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ