ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Քաղաքացիների ընդունելություն ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

29.08.2019 15:40 Պաշտոնական

Օգոստոսի 28-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հանդիպում ունեցավ քաղաքացիների հետ։ Ընդունելության էին եկել ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ մարզերից: Քաղաքացիները ոստիկանության պետին ներկայացրին դիմումներ, բողոքներ, առաջարկություններ։
Ընդունելության էին եկել նաև աշխատանքի ընդունման խնդրանքով քաղաքացիներ, որոնց դիմումները, Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով, կուսումնասիրվեն ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունում։
Քաղաքացիներին հուզող հարցերը և՛ ոստիկանության իրավասության սահմաններում էին, և՛ դրանից դուրս։ Ոմանց դժգոհությունը նակինում կարճված քրեական գործերի վերաբերյալ էր, ոմանք էլ խնդրում էին, որ այս կամ այն հանցագործությունը հնարավորինս արագ բացահայտվի: Կային և քաղաքացիներ, որոնք բողոքում էին ոստիկանության որոշ ծառայողների գործողություններից, նաև՝ անգործությունից։
Վալերիյ Օսիպյանը տեղում հանձնարարեց ուսումնասիրել բողոքները, պատշաճ լուծում տալ հարցերին՝ արդյունքների մասին քաղաքացիներին պարտադիր տեղեկացնելով։
Ոստիկանության պետը հավաստիացրեց, որ չի կարող լինել քաղաքացու որևէ դիմում-բողոք, որին ոստիկանությունում օրենքով սահմանված կարգով ընթացք չտրվի:
Ինչ վերաբերում է ոստիկանության իրավասությանը չվերաբերող խնդիրներին` դրանք բազմաբնույթ էին և առնչվում էին տարբեր գերատեսչությունների գործառույթներին։ Ոստիկանության պետը քաղաքացիներին պարզաբանեց իրենց անելիքները՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել ոչ միայն ուղղորդելով, այլև գործնական քայլերով։
Քաղաքացիները շնորհակալություն հայտնեցին ոստիկանության պետին` հոգատար ու պատրաստակամ վերաբերմունքի համար։