ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պարզաբանում

28.04.2016 13:07 Պարզաբանում
Պարզաբանում

ՀՀ ոստիկանությունը, նկատի ունենալով ՀՀ կառավարության ս/թ ապրիլի 21-ի նիստի օրակարգում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծի հիման վրա ՀՀ ոստիկանության 2015 թ. բյուջետային հատկացումների նախորդ տարվա նկատմամբ աճի վերաբերյալ ԶԼՄ-ների մեկնաբանությունները, հայտնում է.
Հաշվետվության համաձայն՝ «2015 թվականին հասարակական կարգի պահպանության ապահովմանը տրամադրվել է 38.4 մլրդ դրամ` ապահովելով 99.9% կատարողական: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 13.7%-ով` հիմնականում պայմանավորված աշխատանքի վարձատրության և ՀՀ քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի տպագրության համար նյութերի ձեռքբերման ծախսերի աճով»:
Այսպիսով, ՀՀ պետական բյուջեից 2015 թ.-ին ՀՀ ոստիկանությանը հատկացված միջոցների նախորդ տարվա նկատմամբ աճը հիմնականում վերաբերում է աշխատանքի վարձատրությանը և պայմանավորված է 2014 թ.հունիսի 1-ից կիրառության մեջ մտած «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի գծով տարեկան ծախսերը ֆինանսավորելու անհրաժեշտությամբ: Արդյունքում, պետական հատվածի բոլոր աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման շրջանակում, ոստիկանության աշխատողների 2015 թ.միջին ամսական աշխատավարձերը նախորդ տարվա նկատմամբ ավելացել են մոտ 20 %-ով:
Բացի այդ, 2014 թ.համեմատությամբ 2015 թ.աճել են նաև.
- Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի ձեռքբերման ծախսերը, որը միավորի նույն գնման գներով 2015 թ.կազմել է 2921.4 մլն. դրամ. աճը 2014 թ.-ի 2870.1 մլն. դրամի նկատմամբ կազմել է 51.3 մլն. դրամ, կամ 1.8%.
- Էներգետիկ ծառայությունների գծով ծախսերը, պայմանավորված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թ. հուլիսի 1-ի թիվ 233-Ն որոշմամբ սահմանված էլեկտրական էներգիայի սակագների բարձրացման հանգամանքով: 2015 թ.աճը գումարային արտահայտությամբ կազմել է` 46.4 մլն. դրամ կամ 5.8%:
ՀՀ ոստիկանության 2015 թ. պահպանման ծախսերի մյուս հոդվածներով ՀՀ պետական բյուջեից կատարվող հատկացումները 2014 թ.համեմատությամբ նվազել են 941.8 մլն. դրամի չափով, որը կազմում է 2014 թ.ընդամենը ծախսերի 2.8 %-ը: Ծախսերի կրճատումը կատարվել է ՀՀ ոստիկանության կառուցվածքից քննչական ծառայության առանձնացման, ինչպես և բյուջետային առանձին ծախսատեսակների օրենսդրական կարգավորումների հիման վրա:
Ինչ վերաբերում է ՀՀ պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես և կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանության ծախսերի 76.1%-ով աճին, ապա դա պայմանավորված է.
Ա) ՀՀ պետական բյուջեի հատկացումների հաշվին ՀՀ ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների ցանկի համալրմամբ: Ըստ այդմ՝ 2015 թ.-ից այդ միջոցների հաշվին է իրականացվում Երևանի «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն», «Հայաստանի ազգային հեռուստատեսություն», «Հայաստանի ազգային ռադիո» ՓԲԸ-ների, 21 մշակութայինկազմակերպության (թանգարաններ, տուն-թանգարաններ) շենքերի, ՀՀ քննչական կոմիտեի 7 վարչական շենքի, 40 ջրամատակարարման օբյեկտների (ջրամբարներ, խորքային հորեր, կապտաժներ) պահպանությունը և այլն.
Բ) «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով աշխատանքի վարձատրության նոր համակարգի ներդրման արդյունքում պետական պահպանության և անվտանգության ապահովման ծառայությունների սակագների բարձրացման հանգամանքով:
Այսպիսով, ՀՀ պետական բյուջեից ՀՀ ոստիկանությանը յուրաքանչյուր տարի (ներառյալ ընթացիկ տարին) կատարվող հատկացումներում, բացի աշխատավարձից, այլ նշանակալի փոփոխություններ չկան:
Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀ ոստիկանության 2015 թ. ծախսերը (ներառյալ արտաբյուջետային միջոցները) կազմել են համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 1.28 %-ը, որը բոլոր հավասար պայմաններում կամ այլ երկրների համեմատությամբ, հիմք է տալիս եզրակացնելու, որ Հայաստանի տնտեսության վրա ոստիկանության պահպանման ծախսերի «բեռը» փոքր է:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ չփաստարկված, անհիմն վերլուծություններից ու համեմատականներից:

ՀՀ ոստիկանություն