ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

29.05.2019 17:40 ՃՏ պատահարներ

Մայիսի 27-ին, ժամը 06.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար գոտու արգելապատնեշին. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 26-ին, ժամը 21.00-ին, Երևանի Ֆուչիկի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 65-ամյա վարորդը և «Մերսեդես»-ի 3-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 27-ին, ժամը 17.30-ին, Երևանի Հասրաթյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափողվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 27-ին, ժամը 17.40-ին, Երևանի Ֆուչիկի փողոցում «Շեվրոլետ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 26-ին, ժամը 18.05-ին, Երևանի Արցախի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրի ծառին. 48-ամյա վարորդը և 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 26-ին, ժամը 21.25-ին, Երևանի Արցախի փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 23-ին, ժամը 20.35-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21122» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդայի»-ի 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 26-ին, ժամը 20.10-ին, Երևանի Պ.Սևակի փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի 58-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 27-ին, ժամը 08.15-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին Մարմարաշեն գյուղի հատվածում, իրար են բախվել «Մերսեդես-Բենց » և «Նիսան Բլուեբիրդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Բլուեբիրդ»-ի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 27-ին, ժամը 15.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա քաղաքացի և հայտնել, որ մայիսի 26-ին Արմավիրի մարզի Շահումյան գյուղում վթարի է ենթարկվել:
Պարզվել է, որ քաղաքացին մարմնական վնասվածքը ստացել է մայիսի 26-ին, ժամը 18.35-ի սահմաններում, Արմավիրի մարզի Շահումյան գյուղում իր վարած «Միցուբիշի»-ով «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենային բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 27-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Կապան քաղաքում «Մազդա Դեմո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա և իր մեքենայով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 28-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է Աշտարակ և Եղվարդ խճուղիները միմյանց կապող էստակադայի բետոնե արգելապատնեշին. 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 28-ին, ժամը 18.35-ին, Երևանի Աբելյան փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա և 10-ամյա քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 27-ին, ժամը 22.00-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 32-ամյա քաղաքացի և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է մայիսի 26-ին Երևանի Աճառյան փողոցում «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 28-ին, ժամը 14.40-ին, Երևանի Շոպրոնի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԲՄՎ» և կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենաներին. «Մերսեդես»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 28-ին, ժամը 20.30-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Ֆորդ» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի 39-ամյա և «Ֆորդ»-ի 24-ամյա վարորդները մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 28-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևանյան և 19-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. 64-ամյա վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 28-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Արարատի մարզի Այգեստան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21011» և «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-21011»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 28-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 35-րդ կմ-ին՝ Տափերական գյուղի հատվածում, «ՖՈՐԴ ՏՐԱՆԶԻՏ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 35-ամյա վարորդը և 57-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 28-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Փոքր Վեդի-Լուսառատ ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 28-ին, ժամը 16.45-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետեւ «ԲՄՎ»-ի վարորդը վրաերթի է ենթարկել մայթին կանգնած 59-ամյա հետիոտի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 28-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Հաղթանակի և Սպանդարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և «ԲՄՎ» մոտոցիկլետը. մոտոցիկլետի 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 28-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 298-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: