ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

19.03.2018 16:40 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մարտի 17-ին, ժամը 20.10-ին, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 26 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 17-ին, ժամը 16.00-ին, Երևանի Նեքին Չարբախի 1-ին փողոցի թիվ 230 հասցեի մոտ իրար են բախվել «ԳԱԶ-32213» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 17-ին, ժամը 20.00-ին, Երևանի Ա.Ավետիսյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-11183» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հոնդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 17-ին, ժամը 9.40-ի սահմաններում, Երևան-Բավրա ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Ժամը 14.20-ին «Ֆորդ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 17-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Ոսկետափ-Վեդի ճանապարհի 5-րդ կմ-ին` Վանաշեն գյուղի հատվածում, «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատանալու հետևանքով նա կորցրել է ավտոմեքենայի կառավարումը. ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 17-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ջրաբեր-Աբովյան ճանապարհին «Ֆորդ-Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 17-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի 88-րդ կմ-ին գլորվել է ձորը. 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 17-ին, ժամը 21.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ալիխանյան եղբայրների փողոցի թիվ 7 հասցեի մոտ բախվել է ճանապարհի եզրաքարին. վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 17-ին, ժամը 23.30-ին, Երևանի Արտաշիսյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21093» ու անհայտ վարորդի վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, և «ՎԱԶ-21093»-ը բախվել է կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-21093»-ի ուղևորը «շտապօգնության» խմբի կողմից ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 18-ին, ժամը 8.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 19 հասցեի դիմաց բախվել է ճանապարհի բետոնե բաժանարար արգելապատնեշին. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 18-ին, ժամը 7.50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Ապարանի Բաղրամյան փողոցի թիվ 49 շենքի դիմաց բախվել է մայթեզրի քարե արգելապատնեշին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 18-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 207-րդ կմ-ին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21214»-ի վարորդը, ուղևորը, «ՎԱԶ-21099»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: