ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

01.03.2019 10:57 ՃՏ պատահարներ

Փետրվարի 27-ին, ժամը 22.00-ին, Երևանի Եղբայրության և Մանթաշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի երեք ուղևորները, «Նիսան»-ի վարորդն ու երկու մանկահասակ ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 28-ին, ժամը 12.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սասունցի Դավթի փողոցում վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 26-ին, ժամը 22.00-ին, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաղրամյան պողոտայի և Ավետիսյան փողոցի խաչմերուկում բախվել է ծառին. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 27-ին, ժամը 21.50-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 28-ին, ժամը 17.30-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ոսկանյան և Հովնաթանի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 28-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 44.5-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի վարորդը և երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 28-ին, ժամը 13.10-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ճանապարհի 69-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 28-ին, ժամը 15.00-ին, Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի լճերի մոտ իրար են «ՎԱԶ-2106» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը և չորս ուղևորները, «Լեքսուս»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 28-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուս»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 28-ին, ժամը 21.15-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին քաղաքի Սպանդարյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել է հիվանդանոց:

***

Փետրվարի 28-ին, ժամը 22.40-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բաղրամյան փողոցում վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացու և մարմնական վնասվածքով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 28-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 28-ին, ժամը 23.40-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Շիրակի մարզի Անուշավան գյուղում հարվածել է ճամփեզրի քարե պարիսպին և կողաշրջվել. 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 28-ին, ժամը 22.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման 146-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. վարորդը և 44-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: