ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

27.02.2023 12:45 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Փետրվարի 25-ին, ժամը 16.30-ին, Երևանի Հյուսիս-հարավ խճուղում «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին ու կողաշրջվել ձորակը. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 24-ին, ժամը 14.10-ին, Երևանի Շիրակի փողոցում իրար են բախվել «Հոնդա» մոպեդը և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան. 34-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 24-ին, ժամը 23.35-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 24-ին, ժամը 09.40-ին, Երևանի Արցախի պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 24-ին, ժամը 17.00-ին, Երևանի Էրեբունու փողոցում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 25-ին, ժամը 14.30-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Նիսան», «Ակորա» և «Շեվրոլե» մակնիշի ավտոմեքենաներ. «Շեվրոլեի» 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 24-ին, ժամը 12.00-ին, Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել անհայտ ավտոմեքենաներ, ինչի հետևանքով 31-ամյա կինը և 15-ամյա պատանին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 25-ին, ժամը 18.45-ին, Երևանի Կիևյան փողոցում մոտոցիկլը բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային. 23-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 24-ին, ժամը 08.30-ին, Երևանի Սաֆարյան փողոցում «Դոջ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13 և 14 տարեկան երկու տղաների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 24-ին, ժամը 13.20-ին, Երևանի Նելսոն Ստեփանյան փողոցի շենքերից մեկի մոտ «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 93-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 24-ին, ժամը 15.00-ին, Երևանի Դուրյան փողոցում իրար են բախվել «Ինֆինիտի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ինֆինիտիի» 53-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 25-ին, ժամը 00.10-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Կիա», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 25-ին, ժամը 14.00-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 72-րդ կմ-ին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «Օպելը» դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 54-ամյա վարորդը և 51-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Փետրվարի 25-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 25-ին, ժամը 02.20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 46-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և անհայտ մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 25-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 11-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո «Նիսանի» վարորդը վրաերթի է ենթարկել «Ֆորդի» 19-ամյա վարորդին, երկու ուղևորներին և երկու անցորդների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 25-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Գյումրի-Երևան ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 27-ամյա վարորդը, 64-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 26-ին, ժամը 11.00-ին, Երևանի Շիրակի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Օպելի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 26-ին, ժամը 13.00-ին, Երևանի Շահսուվարյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Ջիպ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ջիպի» 19-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 26-ին, ժամը 19.25-ին, Երևանի Վաղարշյան և Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 26-ին, ժամը 18.20-ին, Երևանի Սեբաստիայի և Կուրղինյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես», «Սուբարու» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 26-ին, ժամը 15.50-ին, Երևանի Շոպրոնի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Հովո» բեռնատարին և կցորդիչին. «ԲՄՎ»-ի 19-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 26-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Արարատի մարզի Ազատավան գյուղում «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 26-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արարատի մարզի Շահումյան գյուղում իրար են բախվել «ՖԱՎ» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 27-ին, ժամը 00.00-ի սահմաններում, Արարատի մարզի Մխչյան գյուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 26-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 17-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 29-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 26-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի և Անդրանիկ Զորավարի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Մերսեդես Բենց G-500» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Բենց G-500»-ի 80-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 26-ին, ժամը 07.50-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 104-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել գետը. 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: