ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների շրջանակներում «Կանալ-տրանսպորտ» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ

Ի կատարումն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների հավաքական անվտանգության Խորհրդի 2008 թվականի սեպտեմբերյան որոշման և ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող Խորհրդի 2012-2013թթ. հիմնական միջոցառումների պլանի 5-րդ կետի համաձայն 2012թ. դեկտեմբերի 17-ից ժամը 14:00-ից մինչև դեկտեմբերի 20-ը ժամը 14:00-ն անց է կացվել «Կանալ-տրանսպորտ» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն էր կանխել մաքսանենգ ճանապարհով սինթետիկ թմրամիջոցների ներթափանցումը Եվրոպաից, Աֆղանստանից ափիոնի ապօրինի փոխադրումները դեպի ՀԱՊԿ անդամ-պետությունների տարածքներ, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից ստացված եկամուտների օրինականացման դեպքերի կանխելը և ապօրինի շրջանառությունից զենք, զինամթերք ու պայթուցիկ նյութեր հայտնաբերելը:
Համաձայն ՀԱՊԿ անդամ-պետությունների Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների հսկման դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովի համատեղ ստորագրված նամակի, որը հասցեագրված էր ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Ա.Բաղդասարյանին նշված էր հանձնարարել համապատասխան ծառայություններին նախապատրաստական աշխատանքներ տանել «Կանալ-տրանսպորտ» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման անցկացման ուղղությամբ, որի անցկացման ժամկետները կհայտնվեն լրացուցիչ:
Համաձայն 17.12.2012 թ. «Կանալ-տրանսպորտ» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման միջազգային կոորդինացիոն շտաբի թիվ 1 հրահանգի /որը տեղակայված էր Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադ քաղաքի թմրամիջոցների հսկման դաշնային ծառայության Կալինինգրադի մարզային վարչությունում/ որոշվել էր 2012թ. դեկտեմբերի 17-ի ժամը 14-00-ից սկսել նշված միջոցառումը և այն ավարտել դեկտեմբերի 20-ին ժամը 14-00-ին:
2012 թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում անցկացվեց ազգային կոորդինացիոն շտաբի օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԿԱ ոստիկանության, ՀՀ ԿԱ ԱԱԾ, ՀՀ ԿԱ ՊԵԿ, ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության լիազոր ներկայացուցիչները, ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների աշխատակիցները, ինչպես նաև ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչը: Մասնակիցներին տրամադրվեցին ՀՀ ոստիկանության պետի կողմից հաստատված միջոցառման օրացուցային պլանը, մտադրությունը, կապի և ղեկավարման սխեմաները:
Գերատեսչություններից ներկայացված մասնակիցների ցուցակներով ստեղծվեցին միջգերատեսչական օպերատիվ խմբեր, որոնց պատասխանատուներ նշանակվեցին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցները, որոնք գործուղվեցին ՀՀ մարզեր:
Միջոցառման ընթացքում ամեն օր մինչև ժամը 16:00-ին տարածքներից տեղեկությունները փոխանցվել են ազգային միջգերատեսչական շտաբ /ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչություն/, որտեղ ստացված տեղեկությունները ամփոփվել և ուղարկվել են միջազգային կոորդինացիոն շտաբ /քաղաք Կալինինգրադ/:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ծառայությանը հանձնարարվել էր <<Կանալ-Տրանսպորտ>> համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման ընթացքում ապահովել հանրապետության մայրուղիներում ուժեղացված շուրջօրյա ծառայություն:
Միջոցառումն պատշաճ մակարդակով իրականացնելու համար ստեղծվել են համատեղ օպերատիվ խմբեր`
-Երևան քաղաքում, 
- «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 
-Բավրա, Գոգավան, Պրիվոլնոե, Մադան, Ջիլիզա, Բագրատաշեն, Մեղրի սահմանային անցակետերում, «Այրում» ե/կ,
-քաղ. Սպիտակում, ք. Նոյեմբերյանում, 
սահմանամերձ տարածքներում`
-Պրիվոլնոե-Սարչապետ /Լոռու մարզ/, Պաղաղբյուր-Ձյունանուշ-Մեծավան-Ձորամուտ /Լոռու մարզ/, Պտղավան-Հաղթանակ-Բերդավան /Տավուշի մարզ/, գ.Հաղթանակ, Ձորակերտ-Ծաղկուտ /Շիրակի մարզ/, Մեղրի-Գորիս մայրուղի /Սյունիքի մարզ, ժամանակավոր ավտոկայանատեղեր/:
Օպերատիվ խմբերի մեջ ընդգրկվել են ընդհանուր առմամբ 785 աշխատակիցներ, որից` ՀՀ ոստիկանությունից՝ 683, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից՝ 15, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունից՝ 14, ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանապահ զորքերից՝ 7, ՀՀ-ում ՌԴ դաշնային անվտանգության ծառայությունից՝ 64 և կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների բաժնից՝ 2 աշխատակիցներ: Բոլոր համատեղ օպերատիվ խմբերը ապահովված են եղել կապի միջոցներով:
Միջոցառումն իրականացվել է երեք հերթափոխով, շուրջօրյա ուժեղացված ծառայությունով:
Միջոցառման ընթացքում ստուգման են ենթարկվել օդանավակայաններում`
-176 չևերթի 10868 ուղևորի /որից 5017-ը օտարերկրացի/ 137 տոննա 576 կգ  ուղեբեռերը, 
երկաթգծի կայարանում`
-199 բեռնատար և 11 մարդատար վագոն 390 ուղևորի ուղեբեռերը, 
մայրուղիներում, քաղաքներում և շրջանցիկ հատվածներում`
-9762 տրանսպորտային միջոցներ, 26343 ուղևոր /որից 7397-ը օտարերկրացի/:
Արդյունքում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության 6 դեպք /քրեական պատասխանատվության է ենթարկվել 9 անձ/: Ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր առմամբ 13.8 գր տարբեր տեսակի թմրամիջոց, որից` ափիոն` 0.3 գր, մարիխուանա` 9.1 գր, տրամադոլ` 4.4 գր: Առգրավվել է նաև 500 մլ աղաթթու /պրեկուրսոր/:
Բացի վերոհիշյալը բացահայտվել է տարբեր հանցագործությունների 64 դեպք, առգրավվել է 4 հատ հրազեն, 4 հատ որսորդական հրացան, 3 նռնակ, 3 հատ սառը զենք, 1244 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 100 գր պայթուցիկ նյութ: Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 13 անձ: 
«Կանալ-Տրանսպորտ» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման նախնական աարդյունքները ամփոփվեցին միջազգային կոորդինացիոն շտաբի եզրափակիչ խորհրդակցության ժամանակ:
 
 
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն