ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 83-րդ նստաշրջանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 83-րդ նստաշրջանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 3-ից 7-ը Մոնակոյում կայացավ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 83-րդ նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցում էին Կազմակերպության 166 անդամ-երկրների ավելի քան 1000 պատվիրակներ:
Նստաշրջանին նախորդեց Ինտերպոլի ստեղծման 100-ամյակի շրջանակներում Կազմակերպության անդամ երկրների Ներքին Գործերի նախարարների և ոստիկանապետերի համար կազմակերպված վեհաժողովը, որին մասնակցում էին շուրջ 100 երկրների պատվիրակներ: Վեհաժողովի ընթացքում մասնակիցների կողմից քննարկվեցին նախորդ 100 տարիների ընթացքում Կազմակերպության կողմից իրականացրած նախագծերը և ծրագրերը, ողջ աշխարհի ոստիկանական հանրությանն ուղղված մարտահրավերները, ինչպես նաև այն հնարավորությունները, քաղաքականություն մշակելու և ռազմավարական գործընկերներ գտնելու հարցերը, որոնք կնպաստեն միջազգային ոստիկանական համագործակցության ևս մեկ հաջողակ հարյուրամյակ ունենալուն: Վեհաժողովի ավարտին քննարկումների արդյունքում մասնակիցների կողմից ընդունվեց Հռչակագիր:
Նախարարական վեհաժողովի աշխատանքներին հաջորդեց Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 83-րդ նստաշրջանը, որի բացման արարողությանը ելույթ ունեցան Մոնակոյի արքայազն Ալբերտ 2-րդը, Ինտերպոլի Նախագահ Միրեյ Բալեստրազին, Գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը, Մոնակոյի Հասարակական անվտանգության հարցերով նախարար Ռեժի Ասոն:
Մոնակոյի արքայազն Ալբերտ 2-րդը իր ելույթում նշեց. «Ուղիղ 100 տարի առաջ իմ նախապապը՝ Ալբերտ 1-ը, որոշեց Մոնակոյում հավաքել 27 տարբեր երկրների ոստիկանների և իրավաբանների՝ խորհելու մի նոր կազմակերպություն ստեղծելու հարցի շուրջ, որը կհեշտացներ հանցագործներ փնտրելու և նրանց ձերբակալելու գործընթացը: 1914 թ. ապրիլի 14-ից 17-ը Մոնակոյի իշխանությունում կայացած Քրեական ոստիկանության առաջին միջազգային կոնգրեսի ժամանակ մշակված Կազմակերպության խարտիան հանդիսացավ Ինտերպոլի՝ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության ստեղծման հիմքը: Ես հատկապես հպարտ եմ, որ իմ երկիրն ընդունել է Ձեզ՝ նշելու այս միջազգային համագործակցության Կազմակերպության 100-ամյակը, որի գործունեությունը կարևորվում է ապահով աշխարհ ստեղծելու հարցում»:
Ինտերպոլի Նախագահ տիկին Բալեստրազին բացման խոսքում նշեց, որ ավելի քան 1000 պատվիրակների ներկայությունն այս հանդիպմանը վկայում է Կազմակերպության հանդեպ անդամ-երկրների ունեցած նվիրվածության և հանցավորության ու ահաբեկչության դեմ պայքարելու բնագավառում միջազգային համագործակցությանն աջակցելու պատրաստակամության մասին: Իր գոյության 100 տարիների ընթացքում Ինտերպոլը սովորել է հանցավորության դեմ պայքարի իր գործիքները հարմարեցնել 21-րդ դարի մարտահրավերներին, և այսօր իրավապահ ոլորտի աշխատակիցները ավելի կազմակերպված են, ավելի արհեստավարժ, կարողանում են լավագույնս օգտվել տեխնիկական և գիտական առաջընթացներից: Տիկին Բալեստրազին նաև կարևորեց նստաշրջանի ընթացքում Ինտերպոլի նոր Գլխավոր քարտուղարի ընտրության փաստը՝ նշելով, որ գործող Գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլի ղեկավարության տարիների ընթացքում Կազմակերպությունը բուռն վերելք ապրեց համաշխարհային հանրության անվտանգության ապահովման ոլորտում:
Բացման արարողությանը ներկա էր նաև Սինգապուրի փոխվարչապետ Տեո Չի Հին: Նա իր ելույթում նշեց, որ իր երկրի համար մեծ պատիվ էր, որ Ինտերպոլի ԳԱ-ի 79-րդ նստաշրջանի ընթացքում միաձայն որոշվեց Սինգապուրում կառուցել Համաշխարհային Ինովացիոն կենտրոն: Նաև հավելեց, որ Սինգապուրի Համաշխարհային Ինովացիոն կենտրոնը ողջ աշխարհի իրավապահ մարմիններին հնարավորություն կտա համաշխարհային մակարդակով պայքարել կիբերհանցավորության դեմ՝ իրենց ունեցած տեղեկությունները համատեղելով, լավագույնս ըմբռնելով այս ոլորտում առկա միտումները և կայուն գործընկերներ փնտրելով:
Գլխավոր ասամբլեայի աշխատանքների ընթացքում, որպես հանցավորության դեմ պայքարի առաջնահերթ խնդիրներ, քննարկվեցին ահաբեկչության, կիբերհանցավորության, անդրազգային հանցավորության դեմ պայքարի, կեղծ ճամփորդական փաստաթղթերի օգտագործումը կանխելու, շրջակա միջավայրի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցները, ինչպես նաև այլ հարցեր: Քննարկվեցին նաեւ Գլխավոր քարտուղարության գործունեությանն առնչվող եւ կազմակերպության ֆինանսական կարգավորման խնդիրները:
Հայաստանի Հանրապետությունից ԳԱ-ի 83-րդ նստաշրջանին մասնակցում էին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արա Ֆիդանյանը: Վեհաժողովի ընթացքում ՀՀ պատվիրակությունը մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ ունեցավ ինչպես Ինտերպոլի անդամ մյուս երկրների ՆԳ նախարարությունների և ոստիկանության բարձրաստիճան պատվիրակների, այնպես էլ Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության ներկայացուցիչների հետ:
Մասնավորապես, հանդիպումներ եղան Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի, Վրաստանի ՆԳ նախարար Ալեքսանդր Չիկաիձեի, Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլի, Ինտերպոլի Նախագահ Միրեյ Բալեստրազիի հետ, որոնց ընթացքում քննարկվեցին մի շարք երկկողմ հետաքրքություն ներկայացնող հարցեր, այդ թվում գործնական բնույթի խնդիրներ:
Գլխավոր ասամբլեայի եզրափակիչ օրը տեղի ունեցավ Ինտերպոլի նոր Գլխավոր քարտուղարի ընտրություն, և այդ պաշտոնում ընտրվեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխոստիկանապետ Յուրգեն Շտոկը: Այնուհետև տեղի ունեցան Կազմակերպության Գործադիր կոմիտեի անդամների թափուր տեղերի ընտրությունները:
ԳԱ-ի 83-րդ նստաշրջանի ավարտին ընդունվեցին հանցավորության տարբեր ոլորտները կարգավորող հարցերին առնչվող շուրջ 20 որոշումներ: