ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 22-ին, ժամը 16.00-ին, բաժին է ներկայացել 1963 թ. ծնված Կարինե Խ.-ն և հանձնել ինքնաշեն ատրճանակ, նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ և 5.45 մմ տրամաչափի 287 փամփուշտ ու հայտարարել, որ զենք-զինամթերքը հայտնաբերել է իրենց նկուղում, մաքրման աշխատանքներ կատարելիս, և որ դրանք պատկանել են իր հանգուցյալ ամուսնուն:
 
***
 
Փետրվարի 22-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների  բացատրական աշխատանքների շնորհիվ, բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Արմեն Ա.-ն և հանձնել նռնակ՝ պայթուցիչով, արկի դետոնատոր, նռնականետի արկ, ինքնաձիգի փամփուշտների համար նախատեսված ժապավեն և տարբեր մմ տրամաչափի 285  փամփուշտ ու հայտնել, որ զինամթերքը գտել է իրենց տնակի բակում գտնվող հին իրերը վերադասավորելիս, և որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:
 
***
 
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 22-ին, ժամը 12.05-ին, բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Գրիշա Մ.-ն և կամավոր հանձնել «ՏՕԶ-25» տիպի, 16 մմ տրամաչափի երկփողանի, ողորկափող որսորդական հրացան ու հայտնել, որ այն հայտնաբերել է իրենց տան ձեղնահարկի մաքրման ժամանակ, հրացանը պատկանել է հանգուցյալ պապին:
 
***
 
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 22-ին, ժամը 16.45-ին, 1968 թ. ծնված Անուշ Գ.-ն կամավոր հանձնել է  16 մմ տրամաչափի, կարճեցված  փողով, երկփողանի հրացան, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 146 փամփուշտ և «ՌԳԴ-5» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, ու հայտնել, որ դրանք հայտնաբերել է իրենց հացատանը մաքրման և բարեկարգման աշխատանքներ կատարելիս:
Զինամթերքը պատկանել է 1994թ. ԼՂՀ պաշտպանական մարտերի ժամանակ զոհված ամուսնուն:
 
***
 
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 22-ին, ժամը 14.10-ին, 1975 թ. ծնված Ալեքսանդր Վ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի, ձեռքի բեկորային 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի 1 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի 22  և ձեռքի գնդացրի 14.5 մմ տրամաչափի 2  փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը, որը ձեռք էր բերել 1992-1994թթ. հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: