ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ամփոփ տեղեկատվություն 2015 թ. 7 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավված կամ կամավոր հանձնված զենքի և ռազմամթերքի վերաբերյալ

Ամփոփ տեղեկատվություն 2015 թ. 7 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավված կամ կամավոր հանձնված զենքի և ռազմամթերքի վերաբերյալ
2015 թ. 7 ամիսների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից ՀՀ տարածքում առգրավվել կամ բնակչության կողմից կամավոր է հանձնվել 544 միավոր հրազեն եւ 23 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ: 
Արձանագրված 549 միավոր հրազենից 70-ը կամ 12.9%-ը առգրավվել է (2014թ.  7 ամսվա ընթացքում` 53 կամ 7.4%), 67-ը կամ 12.3%-ը` հայտնաբերվել (2014թ.  7 ամսվա ընթացքում` 81 կամ 11.3%), իսկ 407-ը կամ  74.8%-ը հանձնվել  կամավոր (2014թ. 7 ամսվա ընթացում`  580 կամ  81.2%):
Հաշվետու ժամանակահատվածում 544  միավոր հրազենից  62-ը  եղել է ատրճանակ, 57-ը` ինքնաշեն ատրճանակ, 23-ը` ինքնաշեն կրակող սարք, 50-ը` ինքնաձիգ, 8-ը` ինքնաշեն ինքնաձիգ, 332-ը` տարբեր տեսակի գործարանային եւ ինքնաշեն հրացաններ, որից  273-ը` որսորդական,  7-ը` տարբեր տեսակի գործարանային եւ ինքնաշեն նռնականետ, 2-ը` գնդացիր  եւ 2-ը` այլ զենք:
Միաժամանակ հայտնաբերվել կամ առգրավվել է 65392 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 19.1  մետր դետոնացիոն քուղ, 184 միավոր սառը զենք, 366  հատ տարբեր տեսակի նռնակներ, 33 միավոր ինքնաշեն նռնակ, 286  հատ նռնակի պայթուցիչ, 227 հատ պայթուցիկ սարք, 7.5 կգ պայթուցիկ նյութ,  79 հատ ական եւ արկ, 71 հատ ճայթիչ եւ այլն:
Հաշվետու ժամանակահատվածում Երեւան քաղաքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել, հայտնաբերվել կամ կամավոր հանձնվել է 122 միավոր հրազեն եւ 16 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ /2014թ. 7 ամսվա ընթացքում` 85/, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի  է  37-ով կամ  43.5 %-ով: Արձանագրված 122 միավոր հրազենը կազմում է հանրապետությունում հայտնաբերված կամ կամավոր հանձնված հրազենի 22.4 %-ը (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 19.2%):