ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է

Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է
Ոստիկանության ոստիկանության վետերաների խորհրդի անդամերի և կենտրոնական բաժնի ԱԳԲ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 17-ին՝ ժամը 17.00-ին, բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Վաչագան Գ.-ն և կամավոր հանձնել տարբեր տրամաչափի 79 ինքնաձիգի փամփուշտ և կարճեցված փողով մեկփողանի, 16 տրամաչափի 1 որսորդական հրացան:
Ըստ Վաչագան Գ.-ի հայտարարության` հայտնաբերվածը պատկանել է իր հանգուցյալ հորը:
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
 
***
Ոստիկանության կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 17-ին՝ ժամը 18.30-ին, բաժին է ներկայացել 1971 թ. ծնված Արթուր Ն.-ն և կամավոր հանձնել տարբեր տրամաչափի 50 փամփուշտ, «Ֆ1» տիպի 1 նռնակ և 2 պայթուցիչ:
Ըստ Արթուր Ն.-ի հայտարարության` հայտնաբերվածը պատկանել է իր հանգուցյալ հորը, որը մահացել է 2017թ.: 
Նշանակվել է փորձաքննություն:  
Նախապատրաստվում են նյութեր:
 
***
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 17-ին՝ ժամը 14.25-ին, բաժին է ներկայացել 1977 թ. ծնված Արտյոմ Ա.-ն և կամավոր հանձնել ինքնաշեն թմբուկավոր 1 ատրճանակ, 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, և 7.62 մմ տրամաչափի 100 փամփուշտ:
Ըստ Արտյոմ Ա.-ի հայտարարության` հայտնաբերվածը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ հորը, որը մահացել է 2014թ-ին:
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
 
***
 
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՀՈԲ ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 17-ին՝ ժամը 11.20-ին, 1956 թ. ծնված Անահիտ Գ.-ն կամավոր հանձնել է «ՍՊԶԻ-13» գրառմամբ հրթիռ, ինքնաշեն 1 նռնակ և տարբեր տրամաչափի 14 փամփուշտ:
Ըստ Անահիտ Գ.-ի հայտարարության՝ հայտնաբերվածը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ ամուսնուն, որը մահացել է 2017թ-ին:
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
 
***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 17-ին՝ ժամը 15.25-ին, 1982 թ. ծնված Գոռ Ա.-ն կամավոր հանձնել է 200-58 համարի, «ԲՈւՄ» տիպի, 16 տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացան, ինքնաշեն նռնակի 1 կաղապար, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 23 և 5.45 մմ տրամաչափի 21 փամփուշտ ու հայտնել, որ նշված զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը, որը այն ձեռք է բերել 1990-1994թթ. հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ:
Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ՓՔԽ:
Նախապատրաստվում են նյութեր:
 
 ***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 17-ին՝ ժամը 15.55-ին, 1997 թ. ծնված Նարեկ Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 19, 7.62 մմ տրամաչափի 21 և 12.6 մմ տրամաչափի 3 փամփուշտ, ինչպես նաև՝ 1 ինքնաշեն նռնակի կաղապար և հայտնել, որ նշված զենք-զինամթերքը պատկանել է իր՝ 1991-1993թթ. հայ-ադրբեջանական հակամարտության մասնակից պապին, որը մահացել է 2016թ-ին:
Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ՓՔԽ:
Նախապատրաստվում են նյութեր:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: