ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանության հորդորներին ականջալուր՝ քաղաքացիները շարունակում են կամավոր զենք-զինամթերք հանձնել

Ոստիկանության հորդորներին ականջալուր՝ քաղաքացիները շարունակում են կամավոր զենք-զինամթերք հանձնել

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 3-ին՝ ժամը 12.00-ին բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Հովհաննես Ղ.-ն և կամավոր հանձնել «Կարաբին» տիպի 7.62 մմ տրամաչափի 1 հրացան և 7.62 մմ տրամաչափի 34 փամփուշտ:

Ըստ քաղաքացու հայտարարության` նծված զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը՝ Վարուժան Ղ.-ին:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:

 

***

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների և վետերանների խորհրդի անդամների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 3-ին՝ ժամը 11.40-ին, բաժին է ներկայացել 1941 թ. ծնված Ռոմելա Գ.-ն և կամավոր հանձնել 1 ծխահան գլանակ, 1 «ՌԳԴ-5» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, 1 ինքնաձիգի դատարկ պահունակ և տարբեր տրամաչափի 94 փամփուշտ:
Ըստ Ռոմելա Գ.-ի հայտարարության` զինամթերքը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ ամուսնուն՝ Ալբերտ Գ.-ին:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 19.40-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ իր ավտոտնակում զենք և փամփուշտներ է հայտնաբերել, որոնք ցանկանում է հանձնել իրավապահներին:
Մեկնած օպերատիվ խումբը նշված հասցեի ավտոտնակից հայտնաբերել է 1 ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ` կտորե պատյանով, և 5.6 մմ տրամաչափի 7 փամփուշտ:
Ըստ քաղաքացու հայտարարության` հայտնաբերվածը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ եղբորը՝ Ռոման Ի.-ին:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է քննություն:

***

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքի և Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 3-ին՝ ժամը 13.00-ին, բաժին է ներկայացել 1940 թ. ծնված Սամսոն Ա.-ն և կամավոր հանձնել 1 երկփողանի ողորկափող որսորդական հրացան ու ինքնաձիգի տարբեր տրամաչափի 90 փամփուշտ:
Սամսոն Ա.-ն հայտարարել է, որ նշված զինամթերքը ձեռք է բերել Արցախյան ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:

***

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների և վետերանների խորհրդի անդամների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 3-ին՝ ժամը 17.50-ին, բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Հարություն Հ.-ն և կամավոր հանձնել «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, 1 ինքնաձիգի պահունակ և տարբեր տրամաչափի  53 փամփուշտ:
Ըստ քաղաքացու հայտարարության` նշված զինամթերքը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ հորը՝ Լևոն Հ.-ին:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է քննություն:

***

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների և վետերանների խորհրդի անդամների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 3-ին՝ ժամը 12.00-ին, 1964 թ. ծնված Սամվել Բ.-ն կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 411 փամփուշտ, 1 ինքնաշեն նռնակ և հայտնել, որ նշված զինամթերքը ձեռք է բերել 1991-1995 թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:

***

Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 3-ին՝ ժամը 19.30-ին, 1973 թ. ծնված Ռոբերտ Ս.-ն մկամավոր հանձնել է գործարանային համարը ջնջված «ԱԿ-74» տիպի 1 ինքնաձիգ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 86, «Կարաբինի» 7.62 մմ տրամաչափի 280, 12.7 մմ տրամաչափի 9 և 5.45 մմ տրամաչափի 943 փամփուշտ, ինքնաձիգի 3 դատարկ պահունակ, «Ֆ-1» տիպի 2 և «Ջ-1» տիպի 1 նռնակ` իրենց պայթուցիչներով, և հայտնել, որ նշված զենք-զինամթերքը պատկանել են հանգուցյալ հորը՝ Հայկ Ս.-ին, ով դրանք ձեռք էր բերել ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:

***

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 3-ին՝ ժամը 20.30-ին, բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Լիաննա Հ.-ն  և կամավոր հանձնել գործարանային համարը ջնջված «ԱԿՄ» տիպի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգ՝ դատարկ պահունակով, «ԱԿՄ» տիպի 7.62 մմ տրամաչափի 23 փամփուշտ, «ՌԳԴ-5» տիպի 1 նռնակ՝ պայթուցիչով, և հայտնել, որ նշված զենք-զինամթերքը  պատկանել է հանգուցյալ հորը` Անաստաս Հ.-ին:
Կատարվում է քննություն: 

***

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 3-ին՝ ժամը 16.50-ին, 1973 թ. ծնված Մելիք Խ.-ն կամավոր հանձնել է առանց գործարանային համարի 20 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող հրացան, «ՌԴԳ-3EM» տիպի 1 նռնակ, 12.7 մմ տրամաչափի 31 փամփուշտ և հայտնել, որ նշված զինամթերքը պատկանել է հանգուցյալ  հորը:
Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչություն՝ փորձաքննության:
Կատարվում է քննություն:

***

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 3-ին՝ ժամը 17.45-ին, 1958 թ. ծնված Գառնիկ Բ.-ն կամավոր հանձնել է 1 ինքնաշեն հրացան, «ՊԳ-7» տիպի 1 հակատանկային նռնակ, 2,26 մմ տրամաչափի 1 լուսաազդանշանային և 14.5 մմ տրամաչափի 2 փամփուշտ և հայտնել, որ նշված զինամթերքը պատկանել է հանգուցյալ որդուն:
Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչություն՝ փորձաքննության:
Կատարվում է քննություն:

***

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 3-ին՝ ժամը 18.10-ին, 1960 թ. ծնված Վահան Մ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, առանց գործարանային համարի կարճեցված փողերով, երկփողանի, ողորկափող հրացան, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 285 փամփուշտ և հայտնել, որ նշված զինամթերքը պատկանել է արցախյան պատերազմի մասնակից հանգուցյալ եղբորը՝ Մեսրոպ Մ.-ին:
Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչություն՝ փորձաքննության:
Կատարվում է քննություն: 

***

Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 3-ին՝ ժամը 18.40-ին, 1960 թ. ծնված Ռուբիկ Բ.-ն կամավոր հանձնել է «ՊԳ-7» տիպի հակատանկային 3 նռնակ, «ՎՕԳ -17» հաստոցավոր նռնականետի 5 կրակոց, 2 նռնակ և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 25 փամփուշտ ու հայտնել, որ նշված զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը՝ Միսակ Բ.-ին:
Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչություն՝ փորձաքննության:
Կատարվում է քննություն:

***

Ոստիկանության Գուգարքի բաժնի և ՊՊԳՎ Վանաձորի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 3-ին՝ ժամը 15.30-ին, 1955 թ. ծնված Ռուբիկ Մ.-ն կամավոր հանձնել է 2 բաց դարչնագույն ծխագլանակ, 2՝ «Տրատիլովայա շաշկա» գրառմամբ թղթապատված գլանակ՝ իրենց պայթուցիչներով, «Ֆ-1» տիպի 2 նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի 4 պայթուցիչ /նռնակի տիպը պարզվում է/, ինքնաձիգի 2 պահունակ, 26 մմ տրամաչափի /զինատեսակը պարզվում է/ 1, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 50 և 7.62 մմ տրամաչափի 99 փամփուշտ ու հայտնել, որ նշված զինամթերքը ձեռք է բերել 1992թ-1994թ. ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանական մարտերին մասնացելու ժամանակ և հայտնաբերել է նույն օրը՝ ժամը 14.30-ին, իր տնակում վերանորոգման խատանքներ իրականացնելիս:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:

***

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 3-ին՝ ժամը 17.40-ին, 1964 թ. ծնված Արայիկ Մ.-ն կամավոր հանձնել է 1 ինքնաշեն ատրճանակ՝ իր պահունակով և 7 փամփուշտներով, ու հայտնել, որ նշված զենք-զինամթերքը պատկանել է իր հանգուցյալ մարտական ընկերոջը` Անդրանիկ Պ.-ին, ով զինամթերքը ձեռք է բերել 1990-1991թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ և 1991 թ. սկզբներին ի պահ է հանձնել իրեն:
Ըստ քաղաքացու հայտարարության՝ զինամթերքը հայտնաբերել է նույն օրը՝ ժամը 16.30-ի սահմաններում, իրենց տան խորդանոցում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:

***

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 3-ին՝ ժամը 13.35-ին, Նոր Հաճնի բաժանմունք է ներկայացել 1950 թ. ծնված Սամվել Խ.-ն և կամավոր ներկայացրել առանց գործարանային համարի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, «Ֆ-1» և «ՌԳԴ» տիպի մեկական նռնակ` առանց պայթուցիչների, ինքնաձիգի 20 փամփուշտ ու հայտնել, որ նշված զինամթերքը պատկանել է ԼՂՀ պաշտպանական մարտերի մասնակից հանգուցյալ հորեղբորը` Ստեփան Խ.-ին:
Ըստ քաղաքացու հայտարարության՝ զինամթերքը հայտնաբերել է Ստեփան Խ.-ի դուստրը տան խորդանոցում մաքրման աժխատանքներ կատարելու ժամանակ:
Նշված զինամթերքը փաթեթավորվել, կնիքվել և ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է քննություն:

***

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 3-ին՝ ժամը 13.30-ին, 1939 թ. ծնված Թամարա Ե.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի 1 նռնակ` պայթուցիչով, 7.62 մմ տրամաչափի 9 և 12.7 մմ տրամաչափի 1 փամփուշտ ու հայտնել, որ նշված զինամթերքը հայտնաբերել է իրենց տանը կից ցախանոցում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ:
Ըստ քաղաքացու հայտարարության՝ զինամթերքը պատկանել է ԼՂՀ պաշտպանական մարտերի մասնակից իր հանգուցյալ որդուն` Արթուր Ե.-ին:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

***

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 3-ին՝ ժամը 18.00-ին, 1997 թ. ծնված Արման Մ.-ն կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի  անհայտ տիպի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:

***

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 3-ին՝ ժամը 21.00-ին, 1966 թ. ծնված Մարտուն Ղ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ՝ հարմարեցված 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտ ու հայտնել, որ նշվածը պատկանել է հանգուցյալ հորը` Ջահան Ղազարյանին:

 

***

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 3-ին՝ ժամը 12.05-ին, 1977 թ. ծնված Մարիամ Ս.-ն կամավոր հանձնել է «ՈՒՊԳ-8» տիպի հակատանկային ուսումնական ձեռքի նռնակ, ուսումնական ձեռքի նռնակի 3 պայթուցիչ, ինքնաձիգի դատարկ պահունակ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 54 փամփուշտ ու հայտնել, որ նշված զինամթերքը պատկանել է հանգուցյալ մորեղբորը` Սամվել Գ.-ին:
Կատարվում է քննություն:

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: