ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանների բացահայտած հերթական ապօրինությունները Արագածոտնի մարզպետարանում /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ոստիկանների բացահայտած հերթական ապօրինությունները Արագածոտնի մարզպետարանում /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Մեր նախորդ հաղորդմանը ներկայացրել էինք Արագածոտնի մարզպետարանում ոստիկանների բացահայտած պաշտոնեական կեղծիք կատարելու և էական վնաս առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տեսանյութը։ Ոստիկանները շարունակելով վերանայել մարզպետարանի նախկին տարիների գործունեությունը, օրերս հայտնաբերեցին մարզպետարանի վարչության պետի դրթչությամբ համայնքապետերի կատաած չարաշահումները։ Ոստիկանության ԿՀԴՊԳ վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումներով ձեռք բերված նախնական տվյալներով, անցած տարվա հոկտեմբերին, Արագածոտնի մարզպետարանի վարչության պետերից մեկը Օհանավան համայնքի ղեկավարից իր ավտոմեքենայի համար նոր անվադողեր էր խնդրել։ Համայնքի ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, համայնքի հաշվեկշռում եղած մեքենաներից մեկի համար անվադողեր ձեռք բերելու պատրվակով, համայնքի բյուջեից դրանք վաճառող մի ընկերության գումար էր փոխանցել։ Գնված անվադողերը հանձնել էր վարչության պետին և կեղծ փաստաթուղթ կազմել՝ համայնքապետարանի մեքեայի վրա նոր անվադողեր տեղադրված լինելու վերաբերյալ։ Բացի այդ, մարզի Ներքին Սասնաշեն համայնքի ղեկավարը, նույն կերպ, իբր համայնքապետարանի մեքենայի համար, համայնքի բյուջեի միջոցներով մարտկոց է գնել և հանձնել Արագածոտնի մարզպետարանի նույն վարչության պետին։ Դեպքերի առթիվ, սեպտեմբերի 3-ին հարուցվել են քրեական գործեր։ Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: