ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանները թմրամիջոց իրացնողի են հայտնաբերել. նա ձերբակալվել է /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ մայրաքաղաքում գործող ակումբներից մեկում թմրամիջոցներ են իրացվում։ Տվյալների հիման վրա ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների հետ ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ Երևանի Սարյան և Լեոյի փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկվել երեք երիտասարդ։ Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 6 փաթեթ։ Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդները թմրամիջոցը ձեռք են բերել հիշյալ ակումբի բարմենից։ 27-ամյա երիտասարդը ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանություն։ Նրա անձնական խուզարկությամբ նույնպես մարիխուանայի նմանվող զանգված հայտնաբերվեց։ Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել նաև բերման ենթարկվածի բնակարանում։ Հայտնաբերվել է 38 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված, կաթոցիչներ ու էլեկտրական կշեռքներ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ 27-ամյա երիտասարդը ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: