ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ապօրինի զենքերի կամավոր հանձնում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի, Գավառի և Մարտունու բաժիններում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բնակչության հետ տարվող ամենօրյա բացատրական աշխատանքը հետապնդում է նաև հանցագործություններիու դժբախտ պատահարների կանխման նպատակ։ Նախ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում արձանագրված դեպքի մասին։ Մարտի 13-ի գիշերը բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և վետերանների խորհրդի բացատրական աշխատանքի շնորհիվ մի կին կամավոր հանձնեց մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք։ Ըստ նրա՝ 7․62 մմ տրամաչափի 7 ինքնաձիգը, <> և <> տեսակի հրացանները, գնդացիրները, պայթուցիչներով 42 նռնակները, նռնականետը, մի քանի հարյուր տարբեր տրամաչափի փամփուշտները գտել է Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի տներից մեկի խորդանոցում։ Տունը պատկանել է Արցախյան ազատամարտին մասնակցած եղբորը, որը մահացել է 2014 թվականին։ Զենք-զինամթերքը փաթեթավորվել և ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Այն կամավոր հանձնած կինն էլ ազատվել է քրեական պատասխանատվությունից։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Արդյունավետ էր նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի և Մարտունու բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Այս շաբաթ Գավառի բաժնում արձանագրվեց ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման մի քանի դեպք։ Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղում ապրող 60-ամյա մի տղամարդ բաժին բերեց երկու նռնակ՝ պայթուցիչներով, ինչպես և 5.45մմ տրամաչափի 21 փամփուշտ։ Նրա հայտնածով՝ զինամթերքը պատկանել է տարիներ առաջ մահացած հորը։ Նույն բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Գավառի ոստիկանություն եկած 29-ամյա տղամարդը, որն ապրում է Գեղարքունիք գյուղում, բերեց պայթուցիչով նռնակ, թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 5.6մմ տրամաչափի 7 փամփուշտով։ Նա հայտնեց, որ զենք-զինամթերքը պատկանել է տարիներ առաջ մահացած պապին։ Այս դեպքերում ևս ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձանց քրեական պատասխանատվություն չի սպառնում։
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ միայն մարտի 14-ին արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման հինգ դեպք։ Նախ բաժին եկան Զոլաքար գյուղի երկու բնակիչ, որոնցից մեկը ոստիկաններին հանձնեց <> տեսակի հակատանկային նռնականետ ու արկեր՝ հայտնելով, որ դրանք պատկանել են Արցախյան ազատամարտին մասնակցած ու տարիներ առաջ մահացած հորը։ Մյուս տղամարդը ոստիկաններին հանձնեց պայթուցիչով նռնակ, հրացան և մի քանի տասնյակ 5.45մմ տրամաչափի փամփուշտ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ պապուն։ Արծվանիստ գյուղում ապրող մի տղամարդ էլ ոստիկանության Մարտունու բաժին բերեց 1998-ին մահացած հոր ակոսափող հրազենը։ Վերին Գետաշենում ապրող մի տղամարդ ևս հանգուցյալ հոր հրացանը բերեց ոստիկանության Մարտունու բաժին։ Հանգուցյալ հորը պատկանած հրացանը երկու տարի ապօրինի պահելուց հետո բաժին բերեց նաև Վարդենիկ գյուղում ապրող 39-ամյա մի տղամարդ։
Նշանակվել են փորձաքննություններ, իսկ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք բաց են թողնվել։ Նրանք քրեական պատասխանատվության կենթարկվեին միայն այն դեպքում, եթե իրավապահները հայտնաբերեին զենք-զինամթերքը։ Ուստի կրկին կոչ ենք անում ապօրինի ռազմամթերք պահողներին՝ դրանք կամավոր ներկայացնել ոստիկանություն և ազատվել քրեական պատասխանատվությունից։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: