ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանների օպերատիվ աշխատանք ու բացահայտում․ բերման ենթարկվածների մոտ հայտնաբերվածը սուբուտեքս էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օրեր տևած օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության մասին հերթական օպերատիվ տվյալները ստացան։ Ըստ տեղեկությունների ՝ Երևանում ապրող 47-ամյա մի տղամարդ ապօրինի թմրամիջոց էր իրացնում, մասնավորապես՝ սուբուտեքս։ Տղամարդը վերցվեց ոստիկանների օպերատիվ տեսադաշտ։ Կազմակերպվեցին դարանակալումներ։ Քրեական հետախույզները քողարկված հետևեցին նրա շարժին։ Հուլիսի 4-ին էլ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, Քանաքեռ-Զեյթունի բաժնի գործընկերների հետ, տղամարդուն, մեքենայով հանդերձ, մայրաքաղաքի Երզնկյան փողոցից կասկածանքով բերման ենթարկեցին բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «B8» գրառմամբ սուբուտեքսի երեք հաբ, որոնք փաթեթավորվեցին՝ հետագա գործողությունների համար։ Տարածքային նախաքննական մարմնում հարուցված քրեական գործի շրջանակներում դատարանի որոշմամբ խուզարկվեց նաև նրա բնակարանը։ Իրավապահները հայտնաբերեցին սուբուտեքսի նմանվող հաբեր, դեղնականաչավուն զանգված և օգտագործված ներարկիչներ։ 47-ամյա տղամարդուն մեղադրանք առաջադրվեց։ Դատարանի որոշմամբ նա կալանավորվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ։
Հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Շուտով ոստիկանների տեսադաշտում հայտնվեցին անձինք, որոնք, ըստ տեղեկությունների՝ բերման ենթարկվածից թմրամիջոց էին գնել։ Արդյունքում՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին կասկածանքով բերման ենթարկվեցին 46-ամյա երկու տղամարդ, որոնք Երևանի բնակիչներ են։ Նրանց անձնական խուզարկությամբ ևս թմրամիջոցներ հայտնաբերվեցին։ Մեկի մոտից հաբի կտորներ, մյուսի՝ սպիտակավուն հեղուկով ներարկիչ։ Նրանց հայտնածով և՛ հաբի կտորները, և՛ հեղուկը սուբուտեքս են։ Նշանակվել են փորձաքննություններ։
Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: