ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին

12.12.2018 11:00 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին

***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 00.45-ին, Երևանի Թումանյան փողոցի թիվ 21 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ։ «Ինֆինիտի»-ի 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 09.30-ին, Երևանի Սիլիկյան 4-րդ թաղամասի թիվ 2/10 տան դիմաց «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել վարորդին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 10.20-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 4/1 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ։ «Օպել» -ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 20.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևան քաղաքի Երևանյան խճուղում բախվել է բետոնե արգելապատնեշին, այնուհետև «Նիսան» մակնիշի ավտոմեքենային և Երևանյան խճղուղում գտնվող կահույքի սրահի պատին. «ԲՄՎ»-ի վարորդն ու 10-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:


***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 18.20-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 15/26 հասցեի մոտ իրար են բախվել «ԿԻԱ», «Ֆոլքսվագեն», «Օպել», «Հոնդա» և երկու «Տոյոտա», մակնիշի ավտոմեքենաներրը ինչի հետևանքով «Հոնդա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:


***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 11.20-ին, «ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենան Ավանի Բաբաջանյան փողոցի թիվ 78 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 41-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 07.50-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան, Երևանի Դ.Բեկի փողոցի թիվ 286/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ճանապարհի 53.5-կմ-ին իրար են բախվել երկու «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ։ «ՎԱԶ-21214»-ի 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:


***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Մերսեդես Ց 200» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Ազատամարտիկների փողոցի 11 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:


***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Էջմիածին-Ոսկեհատ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժին հիվանդանոցից հաղորդվել է, որ «ճակատային շրջանի սալջարդ, ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 28-ամյա երիտասարդ, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է ավտովթարի հետևանքով:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 00.10-ին, պարզվել է, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 21.00-ի սահմաններում, երիտասարդը վարելով «Մերսեդես Բենց Ե 200» մակնիշի ավտոմեքենան՝ Կողես-Յաղդան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի հողաթմբին, ինչի հետևանքով ստացել է նշված վնասվածքը:

***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 10.25-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

 

***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 28-րդ կմ-ին դեպի Սևան ընթանալիս բախվել է «ԶԻԼ» 07 մակնիշի ավտոմեքենայի։ «Օպել»-ի վարորդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 09.45-ի սահմաններում, Լ.Մադոյան և Ռուսթավելի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ։ «ՎԱԶ-21099»-ի 49-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: