ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկաններին դիմադրած անձինք ռեստորանից բերման են ենթարկվել Կենտրոնական բաժին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 28-ին, ժամը 20.50-ին, ոստիկանություն է զանգահարել Բուզանդի փողոցում գտնվող ռեստորանում աշխատող 49-ամա մի կին, հայտնել, որ գումար է կորցրել՝ խնդրելով ոստիկան մոտենա:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները մեկնել են ռեստորան, որտեղ նրանց է մոտեցել ահազանգող կինը և հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել: Ռեստորան է մեկնել նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Կինը ոստիկաններին հայտնել է, որ գումարի հետ կապված խնդիր է առաջացել ռեստորանի 24-ամյա տնօրենուհու հետ, և իր նկատմամբ բռնություն են գործադրել: Պարզաբանումների համար տնօրենը հրավիրվել է բաժին, սակայն չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին՝ դրսևորելով ոչ իրավաչափ վարքագիծ։ Նրան են միացել այլ անձինք ևս, որոնք դիմադրություն են ցույց տվել ոստիկանության ծառայողներին՝ պահանջելով հեռանալ։
Ոստիկանության ծառայողները ռեստորանից բերման են ենթարկել դիմադրություն ցույց տված բոլոր անձանց։
Հունիսի 29-ին, ժամը 00.25-ին, ահազանգող կինը հաղորդում է տվել, որ մենեջերն ուժ գործադրելով իրեն տարել է ռեստորանի հանդերձարան և շուրջ հինգ րոպե զրկել ազատ տեղաշարժման իրավունքից, որից հետո տնօրենուհին երկու հոգու հետ շուրջ 20 րոպե սահմանափակել է իր ազատ տեղաշարժը, որի ժամանակ ծեծի են ենթարկել իրեն:
Քրեական գործ է հարուցվել մի քանի հոդվածների հատկանիշներով։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Տնօրենը ձերբակալվել է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: