ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ԽՆԴԻՐԸ՝ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ (hարցազրույց ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ ՎԱՀԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ)

24.03.2016 12:58 Միջոցառումներ
ԽՆԴԻՐԸ՝ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ (hարցազրույց ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ ՎԱՀԵ  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ)

- Ձեր ղեկավարած վարչությունը հետեւողականորեն հայտնաբերում ու վերլուծում է ոստիկանության ծառայողների կողմից կատարված իրավախախտումները: Ինչպիսի՞ն է պատկերը 2015 թվականին կատարված իրավախախտումների եւ այդ կապակցությամբ իրականացված ծառայողական քննությունների արդյունքների վերլուծությամբ: 

- Ներքին անվտանգության վարչությունում ուսումնասիրվել, մշակվել ու ամփոփվել են տարվա ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից կատարված ծառայողական քննությունները, դրանց արդյունքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը, վերլուծվել են դրանց ծնող պատճառներն ու նպաստող պայմանները:
2015 թվականին, ընդհանուր առմամբ, կատարվել է 1584 ծառայողական քննություն, կարգապահական տույժերի է ենթարկվել ոստիկանության 920 ծառայող:
Կարգապահական խախտումներ թույլ տված ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են հետեւյալ տույժերը.

 

 

Միեւնույն ժամանակ, պետք է փաստել, որ մի շարք ստորաբաժանումներ միջոցներ են ձեռնարկել կարգապահության ամրապնդման ուղղությամբ, եւ նախորդ տարվա համեմատ զգալիորեն նվազել են կարգապահական խախտումները:

- Իսկ կա՞ վիճակագրություն, թե որ խախտումներն են առավել հաճախադեպ:

- Վերլուծությունը ցույց է տալիս, որ 2015 թ. ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական խախտումների մեջ մեծ տեսակարար կշիռ է կազմում ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարումը. դա խախտումների ընդհանուր թվի 49%-ն է:
Զգալի թիվ են կազմում նաեւ ՀՀ օրենքների, կառավարության որոշումների, ոստիկանության հրաման-հրահանգների խախտումները, որոնց համար կարգապահական տույժի է ենթարկվել ոստիկանության 105 ծառայող, ենթակաների ծառայողական գործունեության նկատմամբ թույլ հսկողություն իրականացնելու համար կարգապահական տույժի է ենթարկվել ոստիկանության 57 ծառայող, ոստիկանության ծառայողի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու, ոստիկանության ծառայողին ոչ վայել արարքի, էթիկայի կանոնները խախտելու, քաղաքացու նկատմամբ կոպիտ, անհարգալից վերաբերմունքի համար՝ 108 ծառայող:

- Իսկ ինչն է այդ խախտումների պատճառը, եւ այս առումով՝ որո՞նք են համակարգի, այսպես ասած՝ «թույլ կետերը»:

- Վերլուծությունը ցույց է տալիս, որ կարգապահական խախտումների աճը ոստիկանության ծառայողների անձնական պատասխանատվության ցածր մակարդակի, տվյալ ոլորտը կանոնակարգող հրաման-հրահանգների եւ այլ իրավական ակտերի ոչ պատշաճ իմացության, ինչպես եւ ղեկավարների կողմից ենթակա ծառայողների գործառութային պարտականությունների կատարման նկատմամբ թույլ հսկողության հետեւանք է:
Ղեկավարների կողմից անձնակազմի հետ տարվող անհատական աշխատանքներում առկա բացթողումները, ծառայողների վարքագիծը ծառայության ընթացքում եւ ծառայությունից դուրս տեսադաշտում չպահելը, իրավախախտումներ ծնող պատճառներն ու պայմանները չհայտնաբերելը ծառայողների կողմից Էթիկայի եւ բարոյականության նորմերի խախտումների պատճառ են դառնում:

- Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում հիշյալ խախտումները եթե ոչ բացառելու, ապա նվազագույնի հասցնելու համար:

- Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում եւ ոստիկանության շտաբում կատարված ծառայողական քննությունների արդյունքներով պարբերաբար գրություններ են ուղարկվում ստորաբաժանումներ` արձանագրված խախտումները քննարկման առարկա դարձնելու, թերությունները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու եւ հետագայում դրանք բացառելու համար: 2015 թվականին ներքին անվտանգության վարչության կողմից կատարված ծառայողական քննությունների արդյունքներով նման 116 գրություն է ուղարկվել ոստիկանության ստորաբաժանումներ:
Խնդրի լուծմանն են ուղղված նաեւ պարբերաբար անցկացվող մասնագիտական սեմինար-պարապմունքները, որոնց ընթացքում քննարկվում են ոստիկանության գործառույթներին վերաբերող կազմակերպչական, ստորաբաժանումների համագործակցության, հանցագործությունների դեմ պայքարի առանձնահատկություններին վերաբերող եւ մասնագիտական այլ հարցեր, տրվում են կոնկրետ հանձնարարականներ:

- Իսկ ի՞նչ մեթոդական օգնություն է ցուցաբերվում հատկապես թերացող ստորաբաժանումներին:

- ՀՀ ոստիկանության պետի 2011 թվականի ապրիլի 29-ի ցուցումի համաձայն՝ ներքին անվտանգության վարչությունը հսկողություն է իրականացնում ոստիկանության ստորաբաժանումներում կատարվող ծառայողական քննությունների որակի նկատմամբ եւ անհրաժեշտության դեպքում աջակցում պատշաճ իրավակիրառական պրակտիկա ձեւավորելու, ծառայողական քննությունների լրիվությունը, բազմակողմանիությունը եւ օբյեկտիվությունն ապահովելու հարցում:

- Հաշվետու շրջանում, ցավոք, նաեւ ոստիկանության ծառայողների կողմից կատարված հանցագործություններ են արձանագրվել...

- Ներքին անվտանգության վարչությունում ուսումնասիրվել, մշակվել ու ամփոփվել է նաեւ այդպիսի հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվությունը:
2015 թ. ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից կատարված հանցագործությունների փաստերով՝ նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացման հիմքով - 11 (12 անձ), հարուցվել են քրեական գործեր - 31 (41 անձ), որոնցից կարճվել է՝ արդարացման հիմքով - 5 (8 անձ), ոչ արդարացման հիմքով - 8 (8 անձ):
Ուղարկվել է դատարան - 16 գործ (23 անձ). ոչ արդարացման հիմքով կարճվել է մեկը (1 անձ), դատապարտվել է 12 անձ:
Նախորդ տարիներից փոխանցված քրեական գործերով 2015 թվականին դատապարտվել է ոստիկանության եւս 13 ծառայող:
Նշված 25 ծառայողները դատապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքի հետեւյալ հոդվածների հատկանիշներով.

2014-2015 թվականներին ոստիկանության ծառայողների կողմից կատարված հանցագործությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ նախորդ տարվա համեմատ հանցագործություն կատարած ոստիկանության ծառայողների թիվը 40%-ով նվազել:

- Ի՞նչ ընդհանրացում կարելի է անել ներկայացված պատկերից, ի՞նչ ուղենիշներ եք տեսնում ոստիկանության ծառայողների կողմից կատարվող խախտումների հակազդման աշխատանքը առավել արդյունավետ կազմակերպելու գործում:

Ծառայողական քննությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ հետեւողական բարեփոխումները տալիս են դրական արդյունք. ապացույցը կարգապահական խախտումների էական նվազումն է:
Ոստիկանության ծառայողներն էլ իրենց հերթին պետք է ամենօրյա ինքնակատարելագործման միջոցով բարձրացնեն մասնագիտական գիտելիքների մակարդակը, ծառայության նկատմամբ ցուցաբերեն նախաձեռնողականություն եւ արհեստավարժ մոտեցում, տիրապետեն գործառույթները կանոնակարգող իրավական ակտերին, թե՛ ծառայության մեջ, թե՛ ծառայությունից դուրս պահպանեն ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները, զանգվածային միջոցառումների ժամանակ գործեն համարժեք եւ օրինաչափ:
Ոստիկանությունում կարգապահության ամրապնդման, խախտումների կանխարգելման համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ծառայող անձնական պատասխանատվություն կրի իր աշխատանքի համար եւ ցանկացած իրավիճակում բարձր պահի ոստիկանի բարոյական նկարագիրը:
Ոստիկանությունում ծառայողի պարտքն է դա: