ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պարզաբանում

17.06.2015 17:00 Պարզաբանում

«hzham.am» էլեկտրոնային կայքէջի հրապակման մեջ նշվում է, թե իբր Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի գյուղապետ Արծրուն Ղարիբյանի հրահանգով ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Մելիք Սարգսյանին ու իր ընտանիքի անդամներին դուրս են հանել իր սեփական տնից և իր նկատմամբ բռնություն գործադրել։
Իրականում` 2012 օգոստոսի 8-ին Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ Մելիք Նիկողոսյանը /հրապարակման մեջ՝ Մելիք Սարգսյան/ ոստիկանության Վարդենիսի բաժին հաղորդում է տվել այն մասին, որ 2010 թ. ապրիլ կամ մայիս ամսին, ժամը 23.00-ի սահմաններում, ոստիկանության Վարդենիսի բաժնի մի խումբ աշխատակիցներ` Արտյոմ Թաթոսյանի գլխավորությամբ, բռնի կերպով իրեն՝ իր ընտանիքի անդամների հետ, դուրս են հանել իր սեփական տնից։ 09.08.2012 թ. Մ. Նիկողոսյանի հաղորդումն ուղարկվել է Վարդենիսի քննչական բաժանմունք, որտեղից 2012 թ. հոկտեմբերի 31-ին նախապատրաստված նյութերը՝ ըստ քննչական ենթակայության, ուղարկվել են ՀՀ Հատուկ քննչական ծառայություն։ Որտեղ էլ 2012 թ. դեկտեմբերի 3-ին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։