ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տավուշի Արծվաբերդ համայնքում ամուսինը կտրել է կնոջ կոկորդը (ԼՐԱՑՎԱԾ)

12.05.2018 11:41 Սպանություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տավուշի Արծվաբերդ համայնքում ամուսինը կտրել է կնոջ կոկորդը (ԼՐԱՑՎԱԾ)

Մայիսի 11-ին՝ ժամը 13-ն անց 10-ի սահմաններում, Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ ստացվեց։ Ահազանգողը, որը բժիշկ էր, հայտնում էր, որ Արծվաբերդում ապրող 49-ամյա Մարինե Բեգյանի կոկորդը կտրել են։ Դին հայտնաբերվել էր հավաբնում։
Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզները թարմ հետքերով բացահայտեցին առանձնապես ծանր հանցագործությունը։ Պարզվեց, որ Մարինե Բեգոյանի կոկորդը կտրող-ծակող, սուր առարկայով կտրել է նրա ամուսինը՝ Մանվել Ասրյանը։
Դեպքի առթիվ Տավուշի քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց՝ սպանության հատկանիշներով։ Քրեական հետախույզները գյուղում և հարակից բնակավայրերում սկսեցին ծավալուն որոնողական միջոցառումներ՝ 53-ամյա Ասրյանին հայտնաբերելու համար։
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները սանրեցին իրենց սպասարկման տարածքը՝ ժամեր տևած միջոցառումների արդյունքում գտնելով հետքը։ Ասրյանը թաքնվել էր կիսաքանդ շինության մեջ։ Նա, ոստիկաններին տեսնելով, փախել էր։ Անգամ կտրող-ծակող, սուր գործիքով իրեն վնասել, ապա տեղափոխվել է հիվանդանոց։
Նրա վիճակը ծանր է․ գտնվում է բժիշկների հսկողության տակ։
Դանակն առգրավվել է։
Նշանակվել են փորձաքննություններ։
Կատարվածի բոլոր հանգամանքները հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են։

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: