ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

28.11.2018 16:21 Պարզաբանում
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական շտաբի և լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանի հայտարարությունը, համաձայն որի՝ Երևան քաղաքի Արզումանյան 28 շենքի՝ Յավրոյանի անվան դպրոցի ընտրացուցակներում կան երկրից բացակայողներ և մահացած մարդիկ։ Ըստ Հայկ Գրիգորյանի` ահազանգը ստացել են տեղի բնակիչներից։
ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հիմա վրա։ Եթե անձը բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է ՀՀ հասցեով, նրա տվյալներն ընդգրկվում են ընտրողների ցուցակ։ Անկախ նրանից, անձը քանի տարի է բացակայում երկրից, ոստիկանությունն իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ անձին հանելու բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից և ընտրողների ցուցակներից։
Ինչ վերաբերում է ցուցակներում առկա մահացած անձանց վերաբերյալ տվյալներին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված իրավական ընթացակարգը լիարժեք ստեղծում է հնարավորություն նախնական ցուցակների հրապարակման եղանակով պարզելու՝ դրանցում առկա՞ են անճշտություններ, թե՝ ոչ։ Ընտրողների նախնական ցուցակները հրապարակվել են 19.11.2018թ.։ ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ և տարածել «Թեժ գիծ» հեռախոսահամար (011-37-02-36): Հրապարակման հեղինակի կողմից նշված հասցեով մահացած անձանց վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել ոչ քաղաքացիների և ոչ նրա կողմից։ Այս պահի դրությամբ «Թեժ գծով» ստացվել է մահացած անձի վերաբերյալ մեկ տեղեկաատվություն, այն դեպքում, երբ ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արյդունքում հայտնաբերվել են մոտ 1.800 մահացած անձի վերաբերյալ տվյալներ, որոնք հասու չեն եղել բնակչության պետական ռեգիստրին։
Հորդորում ենք տեղեկատվություն տարածելիս ներկայացնել փաստեր։ Հակառակ դեպքում այն կարելի է որակել նախընտրական շրջանում ուշադրություն հրավիրելու էժանագին հնարք։