ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

09.10.2018 12:37 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հոկտեմբերի 7-ին, ժամը 23.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Արմենակյան փողոցում բախվել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենային. ինչի հետեւանքով «Հոնդա»-ի 13-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 7-ին, ժամը 16.25-ին, Երեւանի Դավիթաշեն 1-ին թաղամասում իրար են բախվել «Հոնդա» եւ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա »-ի 53-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 7-ին, ժամը 20.00-ին, կայանած «ԳԱԶ 32213» մակնիշի միկրոավտոբուսը ինքնաբերաբար հետընթաց գնալով՝ վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացու, այնուհետեւ բախվել կայանած «Օպել» մակնիշի ավտոմեքենային. «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 7-ին, ժամը 14.50-ին, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սարի-Թաղի 9-րդ շարքում վրաերթի է ենթարկել 4-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 7-ին, ժամը 19.50-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Նուբարաշենի փողոցում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ հայտնվել ձորակին կից տարածքում. վարորդը ու 16-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 8-ին, ժամը 02.20-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ», «Նիսան» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 8-ին, ժամը 15.50-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, ապա բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային. քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 7-ին, ժամը 12.50-ին, Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Ռենո» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 7-ին, ժամը 14.50-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սեբաստիայի եւ Շահումյան 1-ին եւ 4-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 8-ին, ժամը 01.00-ին, «Ֆորդ» բեռնատար ավտոմեքենան Երեւանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 8-ին, ժամը 08.10-ին, Երեւանի Սեբաստիայի եւ Վագների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան», «Դաիհաթսու» եւ «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. « Դաիտաթսու» եւ «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաների վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 8-ին, ժամը 16.10-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Վանթյան 1/Ա հասցեում վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 29-ամյա քաղաքացուհի եւ հայտնել, որ նշված վնասվածքները ստացել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի հատվածում՝ ավտովթարի հետեւանքով:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.05-ի սահմաններում, Մյասնիկյան-Արմավիր ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները եւ «Մերսեդես»-ի 35-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 00.25-ին, «Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»-ից հաղորդում է ստացվել, որ նույն ավտովթարից ստացված մարմնական վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 32-ամյա քաղաքացի` «ՎԱԶ-2107»-ի ուղեւորը:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 9-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետեւանքով մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է ընդունվել 29-ամյա քաղաքացի:
Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքն ստացել է նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, Արմավիր-Երեւան ավտոճանապարհի Մուսալեռ գյուղի հատվածում՝ անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 8-ին, ժամը 15.55-ին, հիվանդանոցից ստացվել է հաղորդում, որ ժամը 15.30-ին մարմնական վնասվածքով բուժօգնություն է ստացել 15-ամյա երիտասարդ:
Պարզվել է, որ վնասվածքը քաղաքացին ստացել է նույն օրը, ժամը 11.15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում «Օպել-Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկելու հետեւանքով:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցում անհայտ մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացու եւ դիմել փախուստի։ Քաղաքացին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 9-ին, ժամը 01.30-ին, Խրիմյան Հայրիկ փողոցի շենքերից մեկի բնակարանից բերման է ենթարկվել 62-ամյա վարորդը. նա խոստովանել է, որ վրաերթը կատարել է ինքը:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 8-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Տոյոտա-Իպսում» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան- Իջեւան ճանապարհի 86-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել ձորը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: